Deutsche Welle. Գերմանիան Ուկրաինային կմատակարարի խորհրդային արտադրության հակաօդային հրթիռներ
Գերմանիան Ուկրաինային կմատակարարի խորհրդային արտադրության հակաօդային հրթիռներ: Այս մասին հայտնում է «Deutsche Welle»-ն՝ հենվելով Գերմանիայի կառավարությունում սեփական աղբյուրի վրա։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Գերմանիայի կառավարությունը որոշել է Ուկրաինային մատակարարել խորհրդային արտադրության 2700 «Strela» հակաօդային հրթիռ։
Լրատվամիջոցների տվյալներով՝ զենքը Ուկրաինա կհասցվի նախկին Խորհրդային Միության կողմից վերահսկվող Արեւելյան Գերմանիայում գտնվող պահեստներից։ Անցյալ շաբաթ Գերմանիայի կառավարությունը որոշում է կայացրել Ուկրաինային մատակարարել 500 «Stinger» հրթիռ և 1000 հակատանկային զինատեսակ»,- ասվում է հաղորդագրության մեջ։