«Deutsche Bahn»-ը կսկսի ուկրաինական հացահատիկի առաքումը գերմանական նավահանգիստներ
Գերմանական երկաթուղային «Deutsche Bahn» կոնցեռնը (Deutsche Bahn) կսկսի ուկրաինական հացահատիկի առաքումը գերմանական նավահանգիստներ։ Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է կոնցեռնի դուստր ձեռնարկության՝ DB Cargo-ի պաշտոնական ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ գերմանական նավահանգիստներ հացահատիկի տեղափոխման նպատակը դրանց հետագա փոխադրումն է այլ երկրներ։ Դրա համար կոնցեռնը նախատեսում է վերափոխել մարդասիրական օգնության առաքման համար ստեղծված ցանցը։
Հացահատիկը կուղարկվի Ռոստոկ և Համբուրգ նավահանգիստներ, ինչպես նաև Բրեք, որը գտնվում է Բրեմերհավենի մոտ։ Բեռների մեծ մասը Ռումինիայի տարածքով կուղևորվի Գերմանիա, որը երկար սահման ունի Ուկրաինայի հետ և ունի գյուղատնտեսական արտադրանքի տեղափոխման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ։ Բեռների մի մասը նախատեսվում է տեղափոխել Լեհաստանով։
«Կփորձենք հնարավորինս շատ հացահատիկ տեղափոխել»,- ասաց DB Cargo-ի ներկայացուցիչը, թեպետ կոնկրետ ծավալներ չնշեց։