Դեսպանները հեռացան ԵՄ ներկայացուցչության գրասենյակից՝ առանց որևէ մեկնաբանության
Դեսպանները հեռացան ԵՄ ներկայացուցչության գրասենյակից՝ առանց որևէ մեկնաբանության

Դեսպանները հեռացան ԵՄ ներկայացուցչության գրասենյակից՝ առանց որևէ մեկնաբանության: Սկզբնապես գրասենյակը լքեց ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը: Մոտ մեկ ժամ անց շենքից դուրս եկան ԵՄ դեսպան Կառլ Հարցելը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնը:

Ընդդիմության կուսակցությունների հետ հանդիպումից հետո միջնորդները ավելի քան ութ ժամ գտնվում էին ԵՄ ներկայացուցչության գրասենյակում:

Ակնկալվում է, որ վաղը տեղի կունենա օտարերկրյա դիվանագետների հերթական հանդիպումը ինչպես իշխող թիմի, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ: