Դեռևս վաղ է խոսել կորոնավիրուսի համավարակի ավարտի մասին. ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսի խոսքով, դեռևս վաղ է խոսել նոր կորոնավիրուսի համավարակի ավարտի մասին:
«Մեր կազմակերպությունը վրդովված է Աֆրիկայում, Արևելյան Եվրոպայում, Լատինական Ամերիկայում և Ասիայի որոշ երկրներում նոր դեպքերի ավելացման համար: Բացի այդ, բազմաթիվ տարածաշրջաններում վարակի հետևանքով մահացածների մի մասը հաշվառված չէ, քանի որ բազմաթիվ երկրներ ունեն թեստավորման փոքր հնարավորություն»,- հայտարարել է Թեդրոս Գեբրեյեսուսը:
Նրա խոսքով, կորոնավիրուսի դեմ պայքարում հաղթելու համար անհրաժեշտ է աշխարհի համերաշխությունը: