Վրաստանում Շվեյցարիայի դեսպանությունը լրատվություն, լքել է թե ոչ Վրաստանը, Ռուսաստանի հետաքրքրությունների վարչության աշխատակիցը, որի վտարման որոշումըը ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը: Այս մասին առաջին ալիքին են հայտնել Վրաստանում Շվեյցարիայի դեսպանատանը:
Առաջին ալիքը կապ է հաստատել Վրաստանի արտաքին գործերի նախարարության հետ, սակայն գերատեսչությունում այս թեմայի շուրջ մեկնաբանություն չեն անում:
Ռուս դիվանագետին երկիրը լքելու համար տրվել է յոթ օրյա ժամկետ, որը լրանում է հինգշաբթի: Դիվանագետի վտարման մասին որոշումը Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ընդունել է մարտի 29-ին:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության վեբ կայքում տեղադրված լրատվության համաձայն, Շվեյցարիայի դեսպանատան Ռուսաստանի դաշնության հետաքրքրությունների բաժնում աշխատում է 10 դիվանագետ:
Նախկին ռուս գործակալ Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը թունավորվել են մարտի 4-ին, Սոլսբերի քաղաքում: Պատահարի ողջ պատասխանատվությունը Մեծ Բրիտանիան դրել է Ռուսաստանի վրա և երկրից վտարել 23 ռուս դիվանագետի:
Հեղինակ -
Edgar Barsegyan