Դերեկ Շոլ. Վրաստանը շրջադարձային փուլում է, դեռևս հնարավորություն կա վերադառնալու այն ճանապարհին, որը ցանկանում է և արժանի է Վրաստանի ժողովուրդը
Վրաստանը շրջադարձային փուլում է, սոցցանցում գրառում է պետքարտուղարի խորհրդական Դերեկ Շոլը։
Ինչպես նշում է նա, Վրաստանի համար դեռ հնարավորություն կա վերադառնալու այն ճանապարհին, որը ցանկանում է և արժանի է Վրաստանի ժողովուրդը։
«Երկար տարիների գործընկերությունից հետո մենք ցավում ենք, որ Վրաստանի եվրաատլանտյան ձգտումն այժմ վտանգված է: Վրաստանի համար դեռ հնարավորություն կա վերադառնալու այն ճանապարհին, որը ցանկանում է և արժանի է Վրաստանի ժողովուրդը»,- գրառել է Շոլը։