Դերասանուհի Մերիլ Սթրիփին մեղադրում են Հարվի Վայնշթեյնի սեռական ոտնձգության մասին լռելու մեջ
Դերասանուհի Մերիլ Սթրիփին մեղադրում են Հարվի Վայնշթեյնի սեռական ոտնձգության մասին լռելու մեջ

«Ոսկե գլոբուս 2018 » մրցանակաբաշխության շրջանակներում դերասանուհիները կարմիր գորգի վրա յուրօրինակ բողոքի ակցիայով հանդես կգան: Նրանք պլանավորում են Հարվի Վայնշտեյնի և Հոլիվուդում այլ ազդեցիկ անձանց շուրջ սեքս սկանդալների դեմ որպես լուռ բողոքի նշան սև հագուստներով ներկայանալ:

Դերասանուհի Ռոուզ ՄակԳուունը, ով ստանձնել էր սոցիալական ցանցերում Վայնշտեյնին դիմակազերծելու ոչ դյուրին գործի ծանր բեռը, մեկնաբանել է այդ նախաձեռնությունը կտրուկ ձևով` չմոռանալով նշել Վայնշտեյնի նախկին առավել ազդեցիկ «խնամարկյալներից» Մերիլ Սթրիփին: Թվիթերյան իր միկրոբլոգում ՄակԳոունը դիմել է Մերիլ Սթրիփի և այլ դերասանուհիների, ովքեր ժամանակին աշխատել են Հարվի Վայնշտեյնի հետ «աչք փակել» իրենց շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վրա: