Դենիս Շմիգալը կարծում է, որ Ուկրաինան կկարողանա անդամակցել Եվրամիությանը պատերազմի ավարտից հետո

20:03, 04.03.2024

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը կարծում է, որ Ուկրաինան կկարողանա անդամակցել Եվրամիությանը պատերազմի ավարտից հետո։ Ուկրաինայի վարչապետի խոսքով՝ երկիրը շատ արագ է շարժվում դեպի Եվրամիություն։

Ինչպես ասուլիսում ասաց Շմիգալը, Ուկրաինան արդեն իսկ իրականացրել է սեփական օրենսդրության մոնիտորինգ՝ ԵՄ օրենսդրությանը համապատասխան, ինչը նվազեցնում է բանակցային ընթացակարգերի տևողությունը։

Ուկրաինայի վարչապետի խոսքով՝ երկիրը կկարողանա անցնել բանակցային գործընթացի հետ կապված բոլոր ընթացակարգերը «շատ արագ՝ երկու տարվա ընթացքում»։

«Մենք պատրաստ ենք կատարել մեր տնային աշխատանքը»,- ասել է Շմիգալը։

Նմանատիպ