Դենիս Շմիգալը հայտարարում է, որ Ուկրաինան չի երկարաձգի ռուսական բնական գազի տարանցման պայմանագիրը
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի խոսքով՝ Կիևը չի երկարաձգի ռուսական բնական գազի տարանցման մասին համաձայնագիրը։ Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականին։
Այսպիսի հայտարարություն է արել Դենիս Շմիգալը սլովակ գործընկեր Ռոբերտ Ֆիցոյի հետ կայացած մամուլի ասուլիսում։
Դենիս Շմիգալի խոսքով՝ Ուկրաինայի ռազմավարական նպատակը ռուսական բնական գազի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելն է և այդպիսով Կրեմլը թողնել առանց էներգառեսուրսների վաճառքից ստացվող եկամուտների։
«Մենք հասկանում ենք, որ որոշ երկրներ մեծապես կախված են ռուսական գազից, մասնավորապես՝ Սլովակիան, սակայն հուսով ենք, որ բնական գազի մատակարարումն աստիճանաբար կդիվերսիֆիկացվի»,- ասել է Շմիգալը։