Դենիս Շմիգալը հայտարարում է, որ վերականգնման համար Ուկրաինային անհրաժեշտ է 750 միլիարդ դոլար
Վերակառուցման համար Ուկրաինային անհրաժեշտ է 750 միլիարդ դոլար: Ինչպես գրում է BBC -ն, այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը Լուգանոյում Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովում։
Ինչպես համաժողովում ասաել է Դենիս Շմիգալը, Ռուսաստանի ագրեսիայի արդյունքում Ուկրաինայի ենթակառուցվածքներին հասցված գումարը կազմում է 100 միլիարդ դոլար :
«Մենք կարծում ենք, որ վերակառուցման ֆինանսավորման հիմնական աղբյուրը պետք է լինի Ռուսաստանի և ռուս օլիգարխների բռնագրավված ակտիվները։ Ռուսական կառավարությունը սկսեց այս արյունալի պատերազմը։ Նրանք զանգվածային ավերածություններ են առաջացրել, և նրանք պետք է պատասխան տան դրա համար»,- ասել է Շմիգալը՝ նշելով, որ ռուսական սառեցված ակտիվները կազմում են 300-ից 500 միլիարդ դոլար։
Լուգանոյում երկօրյա համաժողովին մասնակցում են ավելի քան 40 պետություններ և ավելի քան 20 միջազգային կազմակերպություններ։
Համաժողովում նախատեսվում է քննարկել Ուկրաինայի հետպատերազմյան վերակառուցման ուղիների մշակումը: