Դենիս Շմիգալը համապատասխան ծառայություններին հանձնարարել է բոլոր հզոր գեներատորներն ուղարկել Օդեսա, որը մնացել է առանց էլեկտրականության
Դենիս Շմիգալը համապատասխան ծառայություններին հանձնարարել է բոլոր հզոր գեներատորներն ուղարկել Օդեսա, որը մնացել է առանց էլեկտրականության

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը համապատասխան ծառայություններին հանձնարարել է բոլոր հզոր գեներատորներն ուղարկել Օդեսա, որը մնացել է առանց էլեկտրականության։ Էներգետիկայի նախարարությանը պատկանող գեներատորները պետք է քաղաք բերվեն մեկ օրվա ընթացքում։

Ինչպես գրել է Շմիգալը «Teleram» ալիքում, նա նաև հանձնարարել է ԱԳՆ-ին խնդրել Թուրքիային հավելյալ աջակցություն՝ լողացող էլեկտրակայանների հարցում։

«Ուկրէներգո» ազգային էներգետիկ ընկերության ենթակայանում այսօր առավոտյան տեղի ունեցած վթարի պատճառով դադարեցվել է Օդեսայի էլեկտրամատակարարումը։ Ըստ Շմիգալի՝ նշված ենթակայանը բազմիցս վնասվել է ռուսական հարձակումների հետեւանքով։ Սոցցանցերում հայտնված տեղեկությունների համաձայն՝ շաբաթ առավոտյան հրդեհ է բռնկվել Օդեսայի մատույցներում գտնվող «Ուսատովո» ենթակայանում։

Վարչապետի խոսքով, առաջին հերթին էներգիայով կապահովվեն խիստ կարևոր ենթակառուցվածքային օբյեկտները և բազմաբնակարան շենքերը։