Դենիս Շմիգալ. Ուկրաինա-ԵՄ Ասոցացման խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերին
Դենիս Շմիգալ. Ուկրաինա-ԵՄ Ասոցացման խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերին

Ուկրաինա-ԵՄ Ասոցացման խորհրդի հաջորդ՝ իններորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերին։ Նշված խորհուրդը վերահսկում է Ասոցացման համաձայնագրի կատարման ընթացքը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը՝ Ժոզեֆ Բորելի հետ հանդիպումից հետո։

Շմիգալը, սակայն, չի հստակեցրել, թե որտեղ և երբ է անցկացվելու Ասոցացման խորհրդի նիստը։

Հիշեցնենք, որ Ուկրաինա-ԵՄ Ասոցացման խորհրդի վերջին նիստը տեղի է ունեցել Բրյուսելում 2022 թվականին: Արդյունքում կողմերը ստորագրել են չորս ոլորտային համաձայնագրեր։ Ուկրաինա-ԵՄ Ասոցացման խորհուրդը գործում է ասոցացման համաձայնագրի համաձայն և վերահսկում է համաձայնագրի կատարումը։