Դենիս Շմիգալ. Համոզված եմ, Վրաստանի և Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին միայն ժամանակի հարց է
Դենիս Շմիգալ. Համոզված եմ, Վրաստանի և Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին միայն ժամանակի հարց է

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի հայտարարությամբ, Ուկրաինան և Վրաստանը ռազմավարական գործընկերներ են, ինչը պարզապես խոսքեր չեն, այն հաստատվում է կոնկրետ գործերով և փաստերով:

Նրա խոսքով, Ուկրաինայի և Վրաստանի ներկայիս հարաբերությունները հիմնված են առաջին հերթին Ուկրաինայի և Վրաստանի կառավարությունների համատեղ նպատակների վրա՝ Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին անդամակցելու առումով:

«Համոզված եմ, որ մեր երկրների անդամակցությունը Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին ընդամենը ժամանակի հարց է: Մեր կողմից Վրաստանի և Ուկրաինայի կառավարությունները անում են ամեն ինչ, որպեսզի հասնեն անհրաժեշտ չափանիշներին», – ասաց Շմիգալը իր վրացի գործընկեր Իրակլի Ղարիբաշվիլիի հետ մամուլի ասուլիսում: