«Դելտան» հայտարարություն է տարածել Կախեթիի շրջանում տեղացած կարկուտի հետ կապված
Վրաստանի ՊՆ «Դելտա» պետական ռազմական գիտատեխնիկական կենտրոնը հայտարարություն է տարածել Կախեթիի շրջանում տեղացած կարկտահարության վերաբերյալ։
«Սեպտեմբերի 2-ին հյուսիս-արևմուտքից ներխուժեցին ճակատային տիպի ամպերի զանգվածներ, այդ ժամանակ ամպի մեջ կարկուտի չափն արդեն 42 մմ էր։ Չնայած հակակարկտային համակարգերի ժամանակին միջամտությանը, տեղի է ունեցել կարկտաքարերի առաջացում, որոնց չափերը հասել են 50 մմ-ի։
Սագարեջոյի, Թելավիի, Ախմետի, Սիղնաղիի, Ղվարելիի, Գուրջաանիի, Լագոդեխիի և Դեդոփլիսծղարոյի տարածաշրջաններում հակակարկտային համակարգը սեպտեմբերի 2-ին՝ ժամը 17:59-ից մինչև 23:35-ը, մի քանի փուլով ինտենսիվ բուժել է ամպամածության զանգվածները։ Մաքրված օջախների ընդհանուր մակերեսը կազմել է 1404 կմ2 (140400 հա), մշակվել է ընդհանուր առմամբ տասը կարկտավտանգ օջախ, արձակվել է 423 միավոր հակակարկտային հրթիռ։
Ելնելով նշված բարդ իրավիճակից՝ «Դելտա»-ի կողմից մոբիլիզացվել են լրացուցիչ ուժեր՝ Կախեթիի շրջանում արձակված հրթիռները փոխարինելու նորերով։ Աշխատանքային գործընթացը շարունակվել է ողջ գիշեր, քանի որ, օդերևութաբանական տվյալների հիման վրա, առատ տեղումներ են սպասվում նաև սեպտեմբերի 3-4-ին»,- ասված է «Դելտա»-ի հաղորդագրության մեջ։