Դելսի Ռոդրիգես - Նախագահ Թրամփ, մեր ժողովուրդը և մեր տարածաշրջանը արժանի են խաղաղության, երկխոսության, այլ ոչ թե պատերազմի
Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությանը առաջարկում է «համագործակցության ծրագիր»։
Ռոդրիգեսի խոսքով՝ այս ծրագիրը կուղղվի «միջազգային իրավունքի շրջանակներում համատեղ զարգացմանը՝ հասարակությունների երկարաժամկետ համակեցությունն ամրապնդելու համար»։
Բացի այդ, Դելսի Ռոդրիգեսը նշել է, որ Վենեսուելան ԱՄՆ-ի և տարածաշրջանի երկրների հետ նոր, ավելի լավ հարաբերությունների հաստատումը համարում է առաջնահերթություն։
«Նախագահ Դոնալդ Թրամփը, մեր ժողովուրդը և մեր տարածաշրջանը արժանի են խաղաղության և երկխոսության, այլ ոչ թե պատերազմի։ Սա միշտ էլ եղել է նախագահ Նիկոլաս Մադուրոյի ուղերձը, իսկ հիմա՝ ամբողջ Վենեսուելայի ուղերձն է։ Վենեսուելան իրավունք ունի խաղաղության, զարգացման, ինքնիշխանության և ապագայի», – ասել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարը։