Դեկտեմբերին Վրաստանի արտաքին առևտրական ցուցանիշը գրանցել է ռեկորդ
Դեկտեմբերին Վրաստանի արտաքին առևտրական ցուցանիշը գրանցել է ռեկորդ

2017 թ. դեկտեմբերին Վրաստանի արտաքին առևտրական ցուցանիշը գրանցել է ռեկորդ:

Վիճակագրության դեպարտամենտի տվյալներով պարզվում է, որ առևտրի շրջանառությունը կազմել է 1,133 մլրդ. ամն դոլար (այստեղից արտահանումը 288,2 մլն. դոլար, ներմուծումը 845,1 մլն. դոլար): Մինչ այս ամենամեծ ցուցանիշը գրանցվել էր 2013 թվականի դեկտեմբերին, երբ արտաքին առևտրի ծավալը կազմել էր 1,112 մլրդ. ամն դոլար:

Բացի այդ «Սաքստատի» տվյալներով, 2017 թ. (հունվար-դեկտեմբեր) արտաքին առևտրի ցուցանիշը հասել է 10,707 մլրդ. ամն դոլարի: Այս ցուցանիշը 13,8 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից: Ինչ վերաբերում է ողջ տարվա ցուցանիշով գրանցված ռեկորդին, ապա այն տեղի է ունեցել 2004 թվականին, երբ արտաքին առևտրի ցուցանիշը կազմել էր 11,462 մլրդ. ամն դոլար:

2017 թ. արտահանումը կազմել է 2,728 մլրդ. դոլար, իսկ ներմուծման ցուցանիշը՝ 7,979 մլրդ. դոլար: