Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, դեկտեմբերի արգելվել է 2055 մարդու մուտքը Վրաստան:
Վիճակարությունում առաջին տեղում է Իրանը: Այս երկրի 753 քաղաքացու չեն թողել հատլ Վրաստանի սահմանը: Երկիր մուտք չի գործել Հնդկաստանի 433, Թուրքիայի 218 և Հայաստանի 101 քաղաքացի:
Մերժում է գրանցվել նաև հետևյալ երկրների քաղաքացիների նկատմամբ. Ռուսաստան (55), Ուզբեկստան (30), Պակիստան (23), Ղրղզըստան (18), Ուկրաինա (16), Չինաստան (12), Սիրիա (11), Իրաք (10), Ֆիլիպիններ (10) և Ղազախստան (10):
ՆԳՆ-ի տեղեկությամբ, դեկտեմբերի Վրաստանից վտարել են Ադրբեջանի երկու, Լիբանի,Մարոկոյի և Շրի-Լանկայի մեկական քաղաքացի: