Դեկտեմբերի 9-ին խորհրդարանում տեղի կունենա Զուրաբ Ժվանիայի 60-ամյակին նվիրված միջոցառում
Դեկտեմբերի 9-ին խորհրդարանում տեղի կունենա Զուրաբ Ժվանիայի 60-ամյակին նվիրված միջոցառում

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով՝ դեկտեմբերի 9-ին օրենսդիր մարմնում տեղի կունենա միջոցառում՝ նվիրված Զուրաբ Ժվանիայի 60-ամյակին։

Բացի այդ, Զուրաբ Ժվանիան մահից հետո կպարգևատրվի Ազատության խորհրդարանական շքանշանով։

«Զուրաբ Ժվանիայի ծննդյան 60-ամյակը կնշվի այս տարվա դեկտեմբերի 9-ին։ Մենք խորհրդարանում նախատեսում ենք նշել 60-ամյակը։ Ինչպես գիտեք, Զուրաբ Ժվանիան եղել է երեք գումարումների խորհրդարանի անդամ, երկու գումարումների խորհրդարանի նախագահ, Վրաստանի վարչապետ։ Նա մեծ ներդրում է ունեցել վրացական պառլամենտարիզմի զարգացման գործում։ Նա, փաստորեն, խորհրդարանը վերածեց այնպիսի ինստիտուտի, որտեղ համակարգված էր օրինաստեղծությունը, ինչպես նաև ամրապնդվում էին խորհրդարանի վերահսկողական գործառույթները։ Ուստի դեկտեմբերի 9-ին, ժամը չորսին Շոթա Ռուսթավելիի անվան դահլիճում տեղի կունենա Զուրաբ Ժվանիայի 60-ամյակին նվիրված միջոցառում։ Խորհրդարանի բոլոր անդամները հրավեր կստանան, և մենք ձեզ խնդրում ենք ներկա գտնվել այս միջոցառմանը»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։