Դեկտեմբերի 6-ից մինչև հունվարի 6-ը Իտալիան հայտարարվել է «կարմիր գոտի»
Դեկտեմբերի 6-ից մինչև հունվարի 6-ը Իտալիան հայտարարվել է «կարմիր գոտի»:
Ինչպես նշում է «Գարդիան» հրատարակությունը, այս ընթացքում Իտալիայի քաղաքացիները կկարողանան լքել իրենց տները միայն օրը մեկ անգամ ՝ հարազատներին ու ընկերներին տեսակցելու համար:
Իտալիայի շրջանների միջև տեղաշարժը կսահմանափակվի Սուրբ Ծննդյան տոներից մինչև Նոր տարի:
Դեկտեմբերի 28-ին, 29-ին և 30-ին, ինչպես նաև հունվարի 4-ին սահմանափակումների մի մասը կվերացվի: Խանութները բաց կլինեն մինչև 21:00-ն, իսկ բնակչությունը կկարողանա ազատ տեղաշարժվել: