Դեկտեմբերի 31-ին և հունվարի 6-ին քաղաքային տրանսպորտը ուղևորներին կսպասարկի երկարաձգված ժամանակով
Դեկտեմբերի 31-ին և հունվարի 6-ին քաղաքային տրանսպորտը ուղևորներին կսպասարկի երկարաձգված ժամանակով

Դեկտեմբերի 31-ին մայրաքաղաքում նախատեսվող ամանորյա միջոցառմանը ներկա գտնվել ցանկացողներին երկարաձգված ժամանակով սպասարկվելու է քաղաքային տրանսպորտը, հայտնում են քաղաքապետարանից։

Ըստ նրանց՝ ժամը 23:00-ից 03:00-ն ավտոբուսները մարդկանց կտեղաոխեն մետրոյի հարմար կայարանների մոտ, որից հետո մետրոյի օգնությամբ ուղեւորները կկարողանան հասնել իրենց նպատակակետին։

«Այս ընթացքում ուղեւորները կկարողանան անվճար երթեւեկել ավտոբուսով, մետրոյով եւ «Ռիղե-Նարիղալա» ճոպանուղով։ Ամանորի գիշերը մինչև ժամը 03:00 կաշխատեն հետևյալ ավտոբուսները՝ N1, N2, N3, N6, N7, N11 (շարժվելով դեպի Դիդուբե մետրոյի կայարան), N12, N14, N17, N18, N20, N22, N25, N27, N28, N30, N31, N36, N39, N40, N41, N42, N43, N45, N46, N47, N49, N52, N53, N56, N60, N62, N68, N70, N71, N72, N77, N77, N79, N80 , N84, N87, N90, N91, N95, N99, N106, N108, N110, N121, N122 (շարժվելով դեպի մետրոյի կայարան «Ավլաբարի»), N150, N321, N330, N332, N334, N334, N334, N334 , N346, N363, N377 եւ N383։ Ինչ վերաբերում է հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան նախօրեին, Թբիլիսիի մետրոպոլիտենը ուղևորներին կսպասարկի ժամը 00:00-03:00-ն։ Քաղաքացիներն այս դեպքում ևս կուղևորվեն անվճար»,- ասված է քաղաքապետարանի հաղորդագրությունում։