Դեկտեմբերի 31-ին երթևեկությունը կսահմանափակվի Առաջին Հանրապետության հրապարակում, Ռուսթավելի պողոտայում և Ազատության հրապարակում
Դեկտեմբերի 31-ին երթևեկությունը կսահմանափակվի Առաջին Հանրապետության հրապարակում, Ռուսթավելի պողոտայում և Ազատության հրապարակում

Մայրաքաղաքում ամանորյա նախատեսվող միջոցառումներով պայմանավորված՝ դեկտեմբերի 31-ին՝ ժամը 20:00-ից մինչև հունվարի 1-ը, ժամը 05:00-ն, կսահմանափակվի առաջին Հանրապետության հրապարակում, Ռուսթավելիի պողոտայում և Ազատության հրապարակում: Այս մասին տեղեկություն է տարածում Թբիլիսիի քաղաքապետարանը։

Գերատեսչության տվյալներով՝ տեղաշարժը հնարավոր կլինի Մելիքիշվիլի փողոցից մինչև մետրո «Ռուսթավելի» կայարան, իսկ Ջավախիշվիլի, Կակաբաձե եղբայրներ, Սարաջիշվիլի, Ինաշվիլի, Մեսխիա, Ալեքսանդր Ճավճավաձե, Ռևազ Լաղիձե, Վասո Աբաշիձե, Միտրոֆանե Լաղիձե, Բեսիկի, Գիա Ճանտուրիայի, Լեսյա Ուկրաինկայի, Զաքարիա Ճիճինաձեի, Արչիլ Ջորջաձեի, Ապրիլի 9-ի, Անտոն Փուրցելաձեի և Լադո Ասաթիանի փողոցներում՝ Ռուսթավելի պողոտայի խաչմերուկներումում, երթևեկությունն անփոփոխ է լինելու։

Ազատության հրապարակի ուղղությամբ տրանսպորտային միջոցների տեղաշարժը սահմանափակվելու է նաև Կոտե Աբխազի և Դադիանի փողոցներից, Մթածմինդայի ուղղությամբ երթևեկությունը թույլատրվելու է Մելիքիշվիլի փողոցից Ջանաշիա, Թարխնիշվիլի, Տատիշվիլի, Ճովելիձե և Զանդուկելի փողոցներով, այնուհետև Բարնով, Գոգեբաձե կամ Կակաբաձեներ փողոցներով:

Այս ընթացքում հասարակական տրանսպորտը կաշխատի հետևյալ երթուղիներով: