Դեկտեմբերի 30-ին և հունվարի 17-ին «Գալերեա Թբիլիսիում» տեղի ունեցած ահաբեկչության մասին կեղծ հաղորդումներ են ստացվել արտերկրից, բացահայտվել է անձանց կոնկրետ խումբ
Տեղեկացնում ենք հանրությանը, որ 2023 թվականի դեկտեմբերի 30-ին և 2023 թվականի հունվարի 17-ին «Գալերեա Թբիլիսում» ահաբեկչության մասին կեղծ հաղորդումներ են ստացվել արտերկրից և վերաբերում են տարբեր երկրների, այդ թվում՝ Վրաստանի անչափահասների մասնակցությամբ միջազգային առցանց խաղերին։ Այդ մասին ասվում է Վրաստանի պետական անվտանգության ծառայության հայտարարության մեջ։
«Նշված հաղորդագրությունների նախաձեռնողները բացահայտվել են որպես արտերկրում բնակվող կոնկրետ անձանց շրջանակ։ Փաստի առթիվ ձեռնարկվել են համապատասխան հատուկ միջոցառումներ։ Գործը քննվում է Պետական անվտանգության ծառայության հակաահաբեկչական կենտրոնի կողմից»,- ասել են ՊԱԾ-ից։
Ինչ վերաբերում է հունվարի 21-ին Բաթումում տարբեր վայրերում հնարավոր պայթուցիկ սարքերի տեղադրման մասին ստացված հաղորդագրություններին, ապա ՊԱԾ-ը նշում է, որ ստացված հաղորդագրությունների առնչությամբ հատուկ միջոցներ են ձեռնարկվել Պետական անվտանգության ծառայության և ՆԳ նախարարության հակաահաբեկչական ստորաբաժանումների կողմից Բաթումիի առևտրի կենտրոններում և ուսումնական հաստատություններում, որտեղ պայթուցիկ նյութեր կամ սարք չի հայտնաբերվել:
«Այս փուլում ձեռք բերված օպերատիվ տվյալների վերլուծության հիման վրա պայթուցիկ սարքերի տեղադրման մասին ծանուցումներ են կատարվել երկրից դուրս, որտեղ դիտավորյալ նշված է եղել Վրաստանի անչափահաս քաղաքացու օգտագործած բջջային հեռախոսահամարը։
Քրեական գործով հետաքննություն է տարվում՝ ահաբեկչության մասին սուտ մատնության դեպքի առթիվ։
Ընթացիկ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում հաղորդագրությունների նախաձեռնողին հայտնաբերելու նպատակով օգնության համար կապ է հաստատվել գործընկեր երկրների գերատեսչությունների հետ»,- նշում են ՊԱԾ-ից։