Կայացրել ենք որոշում, որ հյուրանոցների ռեստորանները բաց կլինեն միայն մինչև 21:00-ն, իսկ 21:00-ից թույլատրվում է միայն սենյակային սպասարկում,- այս մասին հայտարարել է Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Մայա Ցքիտիշվիլին:
Նրա խոսքով, նշվածի պատճառն այն է, որ հյուրանոցների մեծ մասը փորձում է շրջանցել պահանջները և կազմակերպել ամանորյա երեկույթներ:
«Մինչ օրս, լեռնադահուկային հանգստավայրերից բացի, հյուրանոցներն ու դրանց կից ռեստորանները գործել են միայն հյուրանոցների հյուրերին սպասարկելու համար: Արգելվում է մշակութային և այլ ժամանցային միջոցառումների կազմակերպումը: Ցավոք, տեսնում ենք, որ հյուրանոցների մեծ մասը փորձում է շրջանցել պահանջները և կազմակերպել ամանորյա երեկույթներ: Ուստի կայացրել ենք որոշում, որ հյուրանոցների ռեստորանները բաց կլինեն միայն մինչև 21:00-ն, իսկ 21:00-ից թույլատրվում է միայն սենյակային սպասարկում:
Դեկտեմբերի 24-ից հունվարի 2-ը սահմանափակումներն ամբողջությամբ չեն մեղմվի: