Դեկտեմբերի 24-ից հունվարի 2-ը ներառյալ Վրաստանի երկաթուղին կվերսկսի ուղևորափոխադրումների իրականացումը
Դեկտեմբերի 24-ից հունվարի 2-ը ներառյալ Վրաստանի երկաթուղին կվերսկսի ուղևորափոխադրումների իրականացումը

Դեկտեմբերի 24-ից հունվարի 2-ը ներառյալ Վրաստանի երկաթուղու ուղևորափոխադրումները կվերսկսվեն բոլոր հանձնարարականների պահպանմամբ՝ հիմնական ուղղություններով: Տեղեկությունն այս մասին տարածում է Վրաստանի երկաթուղին:

Տոմսերը հնարավոր է գնել առցանց: Դրամարկղերը կբացվեն նախօրեին, դեկտեմբերի 23-ին: Տոմսեր հնարավոր է գնել կայքէջի միջոցով. www.railway.ge կամ ներբեռնլ http://onelink.to/c6dnm8 հավելվածը, ինչպես նաև Վրաստանի երկաթուղու գործընկեր կայքէջերից. www.tkt.gewww.biletebi.gewww.matarebeli.ge:

Հիշեցնենք, որ գնացք նստելու առաջ ուղևորները պետք է պահպանեն սոցիալական հեռավորություն, ջերմաչափվեն, անցնեն ախտահանման լուծույթով ներծծված գորգով և ձեռքերը մշակեն ախտահանիչ լուծույթով: Առանց շնչադիմակ ուղևորները չեն կարողանա նստել գնացք, ինչպես նաև, ուղևորության ընթացքում նրանք իրավունք չենք ունենա հանել շնչադիմակը»,- ասվում է Վրաստանի երկաթուղու տարածած տեղեկության մեջ: