Դեկտեմբերի 23-ի ժամը 07:00-ից մինչև հունվարի 4-ը ժամը 23:00-ն, Առաջին Հանրապետության հրապարակում և Ռուսթավելի պողոտայի մի մասում սահմանափակվելու է տրանսպորտային միջոցների տեղաշարժը
Ամանորյա միջոցառման նախապատրաստական աշխատանքների և միջոցառումների ընթացքում, դեկտեմբերի 23-ի ժամը 07:00-ից մինչև հունվարի 4-ը ժամը 23:00-ն Ռուսթավելի պողոտայից Առաջին Հանրապետության հրապարակ տանող ճանապարհին երթեւեկությունը միակողմանի կսահմանափակվի: Տեղեկությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանը։
Քաղաքապետարանից հայտնում են, որ Քուռ գետի աջ ափից Մ. Ջավախիշվիլի փողոցից դուրս եկող տրանսպորտային միջոցների երթեւեկությունը կսահմանափակվի աջ շրջադարձով՝ դեպի Հանրապետության հրապարակ։ Ուստի մեքենաները կկարողանան շարժվել միայն Կոստավա փողոցի ուղղությամբ։
«Դեկտեմբերի 31-ին ժամը 09:00-ից մինչև միջոցառման ավարտը (մինչև 2024թ. հունվարի 1-ը) Հանրապետության հրապարակում և Ռուսթավելի պողոտայում երկկողմանի սահմանափակվելու է ավտոմեքենաների տեղաշարժը։ Մասնավորապես, սահմանափակվելու է տրանսպորտային միջոցների տեղաշարժը Ռուսթավելիի պողոտայի և Առաջին Հանրապետության հրապարակի խաչմերուկից մինչև Առաջին Հանրապետության հրապարակ և Մերաբ Կոստավա փողոցի խաչմերուկ երկու ուղղություններով։
Սահմանափակման ընթացքում նաև սահմանափակվելու է ավտոմեքենաների տեղաշարժը Ալեքսանդր Ինաշվիլի և Շոթա Մեսխիա փողոցներից՝ Շոթա Ռուսթավելի պողոտայի և Առաջին Հանրապետության հրապարակի ուղղությամբ։ Ռուսթավելի պողոտայից մեքենաները կկարողանան շարժվել Ռևազ Լաղիձեի, Ռևազ Թաբուկաշվիլիի, Միխեիլ Ջավախիշվիլիի և Քուռ գետի աջ ափի ուղղությամբ։
Թբիլիսիի պետական համերգասրահի շրջակայքից, մասնավորապես, հնարավոր կլինի Մելիքիշվիլիի պողոտայից Ռուսթավելի պողոտա երթևեկել Գիորգի Շենգելայա, Թամար Ճովելիձե, Բեսարիոն Բելինսկի, Կոտե Մաղաշվիլի և Ալեքսանդր Չավճավաձեի փողոցներով, իսկ Վասիլ Բարնովի փողոցից շարժվող մեքենաները դեպի Ռուսթավելի պողոտա կսահմանափակվի Կակաբաձեբի փողոցի ուղղությամբ:
Կփոխվի նաև հասարակական տրանսպորտի չվացուցակը։ N308 ավտոբուսը կշարունակի շարժը Գալակտիոնի կամրջից Քուռ գետի աջ ափի ուղղությամբ և կմիանա Բարաթաշվիլի փողոցին, իսկ N359 ավտոբուսը Միխեիլ Ջավախիշվիլի փողոցից՝ Մերաբ Կոստավայի ուղղությամբ։
N457 միկրոավտոբուսը կշարունակի իր շարժումը Ջավախիշվիլի փողոցից Ռևազ Թաբուկաշվիլի փողոցի ուղղությամբ, որտեղից միանալու է Ռևազ Լաղիձեի փողոցին և Ռուսթավելիի պողոտային՝ թեքվելով ձիթենու ծառի մոտ և կշարունակի երթևեկությունը սահմանված գրաֆիկով,- նշված է մայրաքաղաքի քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։