Դեկտեմբերի 23-24-ին Վրաստանում սպասվում են տեղումներ, երկրի արևելյան մասում ձյուն, ավտոճանապարհներին՝ մերկասառույց
Դեկտեմբերի 23-24-ին Վրաստանում սպասվում են տեղումներ, երկրի արևելյան մասում ձյուն, ավտոճանապարհներին՝ մերկասառույց

Միջավայրի ազգային գործակալության փոխանցմամբ, դեկտեմբերի 23-24-ին Վրաստանում սպասվում են տեղումներ, որոշ վայրերում ուժգին, երկրի արևելյան մասում ձյան տեսքով:

Նրանց փոխանցմամբ, բարձրալեռ շրջաններում սպասվում է մառախուղ, ձնաբուք, ավտոճանապարհներին մերկասառույց, ծովում երկու բալ փոթորիկ:

Հնարավոր է, սպասվող տեղումները դառնան սողանքների և ձնահյուսերի պատճառ: