Դեկտեմբերի 22-ից ուժի մեջ կմտնի Վրաստանի օկուպացված շրջաններում տրված ռուսական անձնագրերը չճանաչելու մասին Եվրամիության որոշումը
Դեկտեմբերի 22-ից ուժի մեջ կմտնի Վրաստանի օկուպացված շրջաններում տրված ռուսական անձնագրերը չճանաչելու մասին Եվրամիության որոշումը

Օկուպացված Աբխազիայում և Ցխինվալիի տարածաշրջանում տրված ռուսական անձնագրերը չճանաչելու մասին Եվրամիությունում ընդունված որոշումը ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 22-ից։ Այն բանից հետո, երբ նախաձեռնությունը արժանացավ Եվրախորհրդարանի և Եվրամիության խորհրդի կողմից աջակցությանը, որոշումը հրապարակվեց Եվրոպական միության պաշտոնական ամսագրում։

Տեղեկատվության մեջ նշվում է, որ 2008 թվականի սեպտեմբերի 1-ին Եվրոպական խորհուրդը խստորեն դատապարտել է Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը ճանաչելու Ռուսաստանի միակողմանի որոշումը և կոչ է արել մյուս երկրներին չճանաչել նրանց անկախությունը։

Եվրամիության ամսագրում հրապարակված տեղեկատվության մեջ նշվում է, որ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի տարածքներում, Ռուսաստանի կողմից տրված ճամփորդական փաստաթղթերը անդամ երկրներում, ինչպես նաև Իսլանդիայում, Նորվեգիայում, Շվեյցարիայում և Լիխտեյնշտեյնում արդեն ճանաչված չեն կամ գտնվում են չճանաչման գործընթացում։

«Վիզային միատեսակ քաղաքականություն և արտաքին սահմանները հատող անձանց զննման նկատմամբ միասնական մոտեցում ապահովելու համար Ռուսաստանի կողմից օկուպացված Ուկրաինայի շրջաններում կամ տարածքներում կամ Վրաստանի անջատողական տարածքներում բնակվող անձանց համար ռուսական ճանապարհորդական փաստաթղթերը չպետք է ընդունվեն վավեր ճամփորդական փաստաթղթեր վիզաների տրամադրման և արտաքին սահմանները հատելու նպատակով։ Սույն փոփոխությունը վերաբերում է նաև նման անձանց ժառանգներին: Անդամ պետությունները պետք է նաև կարողանան չեղյալ հայտարարել, եթե անձը եղել է անչափահաս կամ անգործունակ այդպիսի ճամփորդական փաստաթղթի տրամադրման պահին»,- ասվում է ԵՄ հայտարարության մեջ։