Դեկտեմբերի 22-ից արտահերթ նիստեր նշանակելու պատճառով խորհրդարանը կդիմի նախագահին
Դեկտեմբերի 22-ից արտահերթ նիստեր նշանակելու պատճառով խորհրդարանը կդիմի նախագահին

Դեկտեմբերի 22-ից արտահերթ նիստեր նշանակելու պատճառով խորհրդարանը կդիմի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։

Այս մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ Կախա Կուճավան։

«Կան մի շարք խնդիրներ՝ թե՛ նոր օրենսդրական նախաձեռնություններ, թե՛ կազմակերպչական խնդիրներ։ Մեզ անհրաժեշտ կլինի արտահերթ ժողով հրավիրել, որն ավանդաբար այդպես է լինում յուրաքանչյուր տարվա վերջում։ Ուստի դիմում ենք նախագահին՝ դեկտեմբերի 22-ից նշանակել արտահերթ նիստեր։

Ինչպես տեղեկացել եք, արտահերթ նիստերի մասով դիմում ենք նախագահին, նիստերն արդեն նշանակված են։ Հուսանք, որ ներկաները կլինեն լիարժեք, քանի որ շատ հարցեր քննարկման փուլում են, և հավանաբար մինչև տարեվերջ պետք է բավականին արդյունավետ աշխատանք կատարենք։ Չորեքշաբթի օրը՝ ժամը 11:30-ին, մենք նորից կանցկացնենք բյուրոյի նիստ, իսկ նիստը կբացենք 12:00-ին»,- ասել է Կախա Կուճավան: