Դեկտեմբերի 2-ին և 3-ին Բուսաբանական այգում կանցկացվի ամանորյա շոկոլադի փառատոնը
Վրաստանի ազգային բուսաբանական այգում դեկտեմբերի 2-ին և 3-ին տեղի կունենա շոկոլադի ամանորյա փառատոն:
Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն՝ միջոցառմանը կներկայացվեն Վրաստանում արտադրված ձեռագործ շոկոլադների բազմազանություն, ամանորյա ձեռագործ աշխատանքներ և թեմատիկ դեկորացիաներ։
«Փառատոնը կբացվի Բաստի-Բուբուի համերգով և «Շչելկունչիկի» համազգեստով թմբկահարների շոուով։ Միջոցառման այցելուներին ողջունելու է Ձմեռ պապը և բազմաթիվ խաղարկություններ ողջ օրվա ընթացքում: Երկու օրն էլ այցելուները կտեսնեն «Փողոցային թատրոն» ներկայացումը։
Փառատոնին հրուշակագործ Վաժա Ծուլուկիձեն վարպետության դաս կանցկացնի շոկոլադե տորթերի պատրաստման վերաբերյալ։ Միջոցառմանը կանցկացվի ամանորյա ծաղկեպսակներ և շոկոլադե թաթար պատրաստելու վարպետության դաս։ Միջոցառումը կնշանավորվի երաժշտական նվագախմբի կողմից, իսկ երեխաների համար բուսաբանական այգում կլինեն էկո-կրթական միջոցառումներ:
Շոկոլադի փառատոնը Ազգային բուսաբանական այգում կանցկացվի հինգերորդ անգամ։ Այս տարին կառանձնանա իր մասշտաբով, քանի որ միջոցառմանը կմասնակցի մոտ 30 ընկերություն։ Ամանորյա շոկոլադի փառատոնը կշարունակվի ժամը 12:00-ից 19:00-ն»,- նշված է Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։