Դեկտեմբերի 18-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Կլուգեն կայցելի Վրաստան
Վրաստանի առողջապահության նախարարի պաշտոնակատար Էկատերինե Տիկարաձեի խոսքով, վաղը՝ դեկտեմբերի 18-ին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Կլուգեն կայցելի Վրաստան:
«Վաղը մենք կունենանք կարևոր հյուր առողջապահության ոլորտի համար, մասնավորապես՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Կլուգեն», – հայտարարել է Էկատերինե Տիկարաձեն:
Նրա խոսքով, Կլուգեի այցը Վրաստան կտևի հինգ օր:
«Նա հնգօրյա այց կունենա: Իհարկե, այցը կարևոր է նախորդ ժամանակահատվածի գնահատման համար, ինչպես նաև նրա հետ համաձայնեցված կլինեն բոլոր ռազմավարությունները, որոնք գործի կդրվեն ոչ միայն համաճարակային կառավարման առումով, այլ նաև կխոսենք առողջապահության նախարարության կողմից նախատեսվող բոլոր բարեփոխումների մասին:
Վրաստան կայցելի նաև մեր հայրենակից տիկին Նինո Բերձնուլին, որի հետ ինտենսիվ խորհրդակցություններ կանցկացվեն համընդհանուր առողջապահության, առաջնային առողջապահության և մեր տեխնոլոգիաների զարգացման ոլորտում նախատեսվող բոլոր բարեփոխումների վերաբերյալ», – հայտարարել է Էկատերինե Տիկարաձեն: