Դեկտեմբերի 18-ից Ադամ Միցկևիչ փողոցի երթեւեկությունը երկու ուղղություններով կվերականգնվի
Սաբուրթալոյի թաղամասի ևս մեկ փողոցի հիմնանորոգումն ավարտվում է: Տեղեկությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանը։
Քաղաքապետարանից հայտնում են, որ դեկտեմբերի 18-ից Ադամ Միցկևիչի փողոցում երթեւեկությունը ամբողջությամբ կվերականգնվի։
«Սաբուրթալոյի թաղապետարանի կողմից հանձնարարված ենթակառուցվածքային նախագծի շրջանակներում արդեն կազմակերպվել են մայթեր, թեքահարթակներ և ջրահեռացման ցանց։
Այս փուլի համար 7800 քառ. ճանապարհի երթևեկելի մասում ավարտվում են ասֆալտապատման և արտաքին լուսավորության նոր ցանցի կազմակերպման աշխատանքները։
Նախագծի վերջին փուլի աշխատանքներին ծանոթացել են Սաբուրթալոյի շրջանի ղեկավար Գիզո Վասաձեն և Թբիլիսիի ավագանու մեծամասնական պատգամավոր Ավթանդիլ Ցինցաձեն։ Նախագծի համար բյուջեից հատկացվել է 2 000 000 լարի»,- նշված է քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։