Դեկտեմբերի 16-17-ին Վրաստանում սպասվում է անձրև, բարձրալեռ շրջաններում՝ ձյուն, ծովում՝ երկու-երեք բալ փոթորիկ
Միջավայրի ազգային գործակալության փոխանցմամբ, դեկտեմբերի 16-17-ին Վրաստանում, հիմնականում երկրի արևմտյան մասում, սպասվում է անձրև, բարձրալեռ շրջաններում՝ ձյուն, մառախուղ և ձնաբուք, ծովում՝ երկու-երեք բալ փոթորիկ:
Օդերևութաբանների կանխատեսմամբ, սպասվող ուժգին տեղումները հնարավոր է, լեռնային գոտիներում դառնան սողանքների և ձնահյուսերի պատճառ: