Դեկտեմբերի 10-11-ը բուսաբանական այգում կանցկացվի շոկոլադի ամանորյա փառատոն
Դեկտեմբերի 10-ին և 11-ին Վրաստանի ազգային բուսաբանական այգում տեղի կունենա շոկոլադի ամանորյա փառատոնը։
Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնել են, որ միջոցառմանը կներկայացվեն Վրաստանում արտադրված ձեռագործ շոկոլադներ, ամանորյա ձեռագործ աշխատանքներ, թեմատիկ դեկորացիաներ։
«Փառատոնը կբացվի Բաստի-Բուբու համերգով և «Շչելկունչիկի» համազգեստով թմբկահարների շոուով։ Այցելուներին ողջունելու է Ձմեռ պապը, հատուկ կազմակերպված ամանորյա ֆոտոզարդը և բազմաթիվ խաղարկություններ ողջ օրվա ընթացքում։ Միջոցառումը կզարդարվի դիջեյի երաժշտությամբ։ Երկու օրն էլ այցելուները կտեսնեն «Փողոցային թատրոն» ներկայացումը։
Փառատոնին դուք կկարողանաք ներկա գտնվել «Մասռերշեֆ»-ի ֆինալիստ, հրուշակագործ Նիկուշա Մանագաձեի շոկոլադե եկեղեցիների վարպետության դասին և ամանորյա թաթարային։ Միջոցառման շրջանակներում երեխաների համար կանցկացվեն Բուսաբանական այգու ամանորյա էկոկրթական միջոցառումներ։
Ազգային բուսաբանական այգում չորրորդ անգամ կանցկացվի շոկոլադի փառատոնը, որին կմասնակցեն շոկոլադ արտադրող մինչև 15 ընկերություններ։ Դրանց թվում՝ սկսնակ ստարտափներ և շոկոլադ արտադրող հայտնի ընկերություններ»,- ասված է Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։
Ամանորյա շոկոլադի փառատոնը կսկսվի ժամը 13:00-ին և կտևվի մինչև ժամը 20:00-ն: