Դեիլի Մեիլ. 2024-ի Օլիմպիական խաղերի բացման տեսանյութը ջնջվել է Օլիմպիական խաղերի պաշտոնական կայքից՝ աճող քննադատությունների պատճառով
Բրիտանական Դեիլի Մեիլի փոխանցմամբ՝ Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի բացման տեսանյութը հեռացվել է Օլիմպիական խաղերի պաշտոնական էջից՝ աճող քննադատությունների պատճառով։
Ըստ հրապարակման՝ տեսանյութը ջնջվել է նաև յութուբյան էջից։
Դեիլի Մեիլն գրում է, որ կապ է հաստատել ինչպես Օլիմպիական խաղերի, այնպես էլ Փարիզի խաղերի ներկայացուցիչների հետ, ովքեր չեն նշել տեսանյութի հեռացման պատճառները։