«DeepState» վերլուծական նախագծի զեկույցի համաձայն, հունվարին ռուսական զորքերը գրավել են ուկրաինական տարածքի 325 քառակուսի կիլոմետր տարածք
Հունվարին ռուսական զորքերը գրավել են ուկրաինական տարածքի 325 քառակուսի կիլոմետր տարածք։ Այս մասին ասվում է «DeepState» վերլուծական նախագծի զեկույցում։
Զեկույցում նշվում է, որ ռուս զավթիչները շարունակում են ակտիվ հարձակողական գործողություններ իրականացնել բազմաթիվ շրջաններում, սակայն գրեթե ամենուր Ուկրաինայի պաշտպանության ուժերին հաջողվում է դանդաղեցնել հարձակման տեմպերը։
Ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ հրապարակված ինֆոգրաֆիկայի համաձայն՝ 2024 թվականի դեկտեմբերին ռուս զինվորականները գրավել են 394 քառ. կիլոմետր, նոյեմբերին՝ 730 քառ. կիլոմետր, հոկտեմբերին՝ 503 քառ. կմ տարածք: