Դեդոփլիսծղարոյի և Թեթրիծղարոյի մունիցիպալիտետներում պատրաստվել է անտառների կառավարման պլան
Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության փոխնախարար Կախա Կակաբաձեն լսել է «Անտառների կայուն կառավարում Դեդոփլիսծղարոյի և Թեթրիծղարոյի մունիցիպալիտետներում» ծրագրի ընթացիկ հաշվետվությունը։
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության (ԵՄ) և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ֆինանսական աջակցությամբ։ Ծրագիրը, որի ընդհանուր բյուջեն կազմում է 482 000 լարի, կավարտվի 2022 թվականի սեպտեմբերին։
«Ծրագրի շրջանակներում 77537 հա տարածքի վրա իրականացվել են անտառների գույքագրման աշխատանքներ Դեդոփլիսծղարո և Թեթրիծղարո համայնքներում։ Պատրաստվել են անտառների կառավարման պլաններ։ Նշենք, որ գույքագրման աշխատանքներում աշխատանքի են ընդունվել 26 երիտասարդ անտառապահ-գնահատողներ։ Անտառային ոլորտում, Եվրամիության ֆինանսական աջակցությամբ, ապագայում նախատեսվում են մի շարք կարևոր նախագծեր»,- ասել է շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության փոխնախարար Կախա Կակաբաձեն։
Բացի այդ, «Անտառների կայուն կառավարում Դեդոփլիսծղարոյի և Թեթրիծղարոյի մունիցիպալիտետներում» ծրագրի շրջանակներում Լագոդեխիի «գործարար բակը» վերազինվել է արևային էներգիայի մարտկոցներով։
ԵՄ ներկայացուցչական ծրագրերի ղեկավար Քեթի Խուցիշվիլիի խոսքով, Եվրամիությունը երկար տարիներ աշխատում է Վրաստանում։ Դրանցից մեկն այն աջակցությունն է, որը Ազգային անտառային գործակալությունը ստանում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջոցով, որը ներառում է անտառների գույքագրում և անտառների կառավարման պլանների մշակում։ Աջակցությունը տրամադրվում է Եվրամիության և Վրաստանի կառավարության միջև պաշտոնական բանակցությունների շրջանակներում։
Զեկույցի վերանայմանը մասնակցել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համապատասխան ծառայությունների, Եվրամիության, Գերմանիայի միջազգային համագործակցության (GIZ) շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչներ։
Տեղեկությունը տարածում է Ազգային անտառտնտեսության գործակալությունը։