Դե ֆակտո կառավարությունը Աբխազիայում այսօր անց է կացնում անօրեն «նախագահական ընտրություններ». Սալոմե Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահը դատապարտում է այսպես կոչված ընտրությունները բռնազավթված Աբխազիայի տարածաշրջանում: Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարությունը տարածել է իր «թվիթերի» էջում:
«Դե ֆակտո կառավարությունը Աբխազիայում անց է կացնում անօրեն «նախագահական ընտրություններ»: Վրաստանը դատապարտում է այդ գործընթացը, որպես մեր ազգային ինքնիշխանության ևս մեկ խախտում», – գրել է Վրաստանի նախագահը:
Ռուսաստանի կողմից բռնազավթված Աբխազիայում այսպես կոչված նախագահական ընտրությունները տեղի են ունենում այսօր: Ինչպես փոխանցում է բռնազավթիչների ռեժիմը «նախագահի համար պայքարում է իննը թեկնածու, այդ թվում ՝ գործող նախագահ Ռաուլ Խաջիմբան»: Ռուսաստանի կողմից բռնազավթված տարածաշրջանում բացված է «35 ընտրատարածք և 152 տեղամաս»: