Դե ֆակտո իշխանությունների կողմից ձերբակալված Վրաստանի քաղաքացու մահը ցավալի և դատապարտելի փաստ է. Ռումինիայի դեսպան
Վրաստանում Ռումինիայի դեսպան, Ռադու Լիվյու Հորումբը հայտարարում է, որ բռնազավթված Գալիում դե ֆակտո իշխանությունների կողմից ձերբակալված Վրաստանի քաղաքացու մահը ցավալի և դատապարտելի փաստ է:
«Արձագանքը լինելու է նույնը, ինչպես եղել են համանման դեպքերի ժամանակ: Սա շատ ցավալի և դատապարտելի փաստ է»,-հայտարարել է Ռադու Լիվյու Հորումբը:
Բռնազավթված Գալիի շրջանում դե ֆակտո իշխանությունների կողմից ձերբակալված Վրաստանի քաղաքացու, Իրակլի Կվարացխելիայի մահվան մասին լուրը երեկ տարածել է, Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը: Միջադեպի կապակցությամբ հայտարարություն է արել Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլին և նշել, որ օկուպացված Գալիի շրջանում տեղի ունեած ողբերգությունը երկրի համար այն ծանր և բարդ իրավիճակի շարունակությունն է, որին չենք ընտելանալու: Դրա հետ մեկտեղ Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար, Քեթևան Ցիխելաշվիլին հայտարարել է, որ Գալիում Վրաստանի քաղաքացու մահվան փաստով հարուցվել է քրեական գործ: