Դե-ֆակտո իշխանությունը միջազգային կազմակերպություններին հնարավորություն չի տալիս մուտք գործել «Հարավային Օսեթիա»՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու
ԱՄՆ-ի պետական դեպարտամենտը հրապարակել է աշխարհում մարդու իրավունքների իրավիճակի մասին ամենամյա զեկույց: Փաստաթղթում գնահատված է շուրջ 200 երկիր, այդ թվում Վրաստանը:
Պետական դեպարտամենտի փաստաթղթում խոսվում է Վրաստանի օկուպացված շրջաններում ստեղծված իրավիճակի մասին: Փաստաթղթում ընդգրկվել են Ռուսաստանի կողմից օկուպացված շրջանների վարչական սահմանին Ռուսաստանի և դե-ֆակտո իշխանությունների կողմից քաղաքացիների ձերբակալությունները և սպանության փաստերը, այդ թվում Օթխոզորիա-Տատունաշվիլու գործերը:
«Ռուսաստանի կողմից օկուպացված Աբխազիայի և «Հարավային Օսեթիայի» շրջանների դե-ֆակտո իշխանությունները կրկին մնում են կենտրոնական կառավարության հսկողությունից դուրս և նրանց աջակցում են մի քանի հազար ռուս զինվորականներ և սահմանապահներ, որոնք օկուպացրել են այդ տարածքները: Ռուս սահմանապաները սահմանափակում են տեղի բնակչության տեղաշարժը: Սահմանափակ հասանելիության պատճառով «Հարավային Օսեթիայում» մարդու իրավունքների իրավիճակի և մարդասիրական դրության առնչությամբ կա սակավ պաշտոնական տեղեկություն, սակայն խախտումների մասին տարածվում էին տեղեկություններ: Ռուսաստանի կողմից օկուպացված Աբխազիայի և «Հարավային Օսեթիայի» դե-ֆակտո իշխանությունները առանձնապես սահմանափակել են էթնիկ վրացիների քվեարկության կամ քաղաքական գործընթացին այլ ճանապարհով մասնակցելու, սեփականության բիզնեսի գրանցման, ճամփորդության իրավունքները»,- ասվում է զեկույցում: