Դեւդորակի թունելում վերականգնվել է ավտոմեքենաների երթեւեկությունը: Տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։
«Կատարված աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի կմ132-կմ135 հատվածում գտնվող Դևդորակի թունելում վերականգնվել է երթևեկությունը»,- նշվում է տեղեկատվության մեջ։