Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Դավոսում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ։ Այս մասին տեղեկությունը տարածում է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկիի խոսքով, նա Ստոլտենբերգի հետ քննարկել է մարտադաշտում ստեղծված իրավիճակը, Ուկրաինայի պաշտպանության կարիքները, ներառյալ հակաօդային պաշտպանության ուժեղացումը, ինչպես նաև Վաշինգտոնում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստումը և գործընկերների հետ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ ընթացիկ աշխատանքը։