Դավիթ Զիլփիմիանին հեռացավ «Եվրոպացի սոցիալիստներից»
Դավիթ Զիլփիմիանին հեռացավ «Եվրոպացի սոցիալիստներից»,- այս մասին Զիլփիմիանին գրել է սոցցանցում։
Նրա խոսքով, կուսակցությունից դուրս գալը պայմանավորված է որոշ հարցերի շուրջ այլ տեսակետով:
«Իմ հեռանալը «Եվրոպացի սոցիալիստների» կուսակցությունից պայմանավորված է ինչ-որ հարցերի շուրջ այլ տեսակետով, այլ ոչ թե ինչ-որ մեկի հետ որեւէ կոնֆլիկտով կամ առճակատմամբ։ Ինձ համար մարդկային ու ընկերական հարաբերությունները միշտ եղել են շատ կարևոր, և տեսակետների տարբերությունը չի կարող արտացոլվել դրա վրա»,- գրել է Զիլփիմիանին սոցիալական ցանցում։