Դավիթ Զալկալիանին շնորհավորել է Խավիեր Կոլոմինային՝ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ նշանակվելու կապակցությամբ
Խավիեր Կոլոմինան նշանակվել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ:
Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին «Twitter» սոցիալական ցանցի միջոցով շնորհավորում է իսպանացի դիվանագետին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
«Շնորհավորում եմ Խավիեր Կոլոմինային՝ քարտուղարի քաղաքական հարցերով և անվտանգության գծով ՆԱՏՕ-ի գլխավոր օգնականի տեղակալ և Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ նշանակվելու կապակցությամբ: Վրաստանը հավատարիմ է Դաշինքի անդամ դառնալու իր նպատակին: Ես վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կհասնենք շոշափելի արդյունքների», – գրել է Զալկալիանին: