Հունվարի 19-21-ը Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին պաշտոնական այցով կմեկնի Լիտվայի Հանրապետություն։
Վրաստանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ այցի ընթացքում ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի, Սեյմի խոսնակ Վիկտորյա Սմիլիտե-Նիելսենտի և արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ:
Լիտվա կատարած այցի ընթացքում ԱԳ նախարարը պատվիրակության անդամների հետ կհարգի և ծաղկեպսակ կդնի անկախության համար պայքարում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և Լիտվա գաղթած վրացի սպա Դաթիկո Մաչավարիանիի գերեզմանին։