Հունվարի 17-18-ը Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին կայցելի Բրյուսել, որտեղ հանդիպումներ կունենա ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում և Եվրամիությունում։ Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Այցի ընթացքում ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին երկկողմ հանդիպում կունենա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի հետ։ Նույն օրը տեղի կունենա ոչ պաշտոնական հանդիպում ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանների հետ։
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպումների հիմնական նպատակն է դաշնակիցների հետ խորհրդակցություններ անցկացնել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի Դաշնության միջև անվտանգության հարցերի շուրջ ընթացող երկխոսության շրջանակներում։ Հանդիպումների ընթացքում կքննարկվեն նաև ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության դինամիկան և եվրատլանտյան տարածքում անվտանգության բարդ միջավայրը։
Այս տարվա սկզբին ՆԱՏՕ-ի կենտրոնակայան բարձր մակարդակի այցը ՆԱՏՕ-ի և Վրաստանի միջև հատուկ հարաբերությունների ևս մեկ վկայություն է, և ընդգծում է այն փաստը, որ ասպիրանտ Վրաստանը ՆԱՏՕ-ի օրակարգում առաջնային տեղ ունի: