Դավիթ Զալկալիանին հեռախոսով զրուցել է Էդգար Ռինկեւիչի հետ
Դավիթ Զալկալիանին հեռախոսով զրուցել է Էդգար Ռինկեւիչի հետ

Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսի հետ։

Կողմերը քննարկել են Ուկրաինայում ընթացող ռուսական ագրեսիան, տեղեկատվություն են փոխանակել երկու երկրների կողմից Ուկրաինային տրամադրվող քաղաքական և հումանիտար օգնության վերաբերյալ և վերահաստատել են իրենց ամուր աջակցությունն Ուկրաինային։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ուկրաինական պատերազմով բարդացած տարածաշրջանի անվտանգության միջավայրին, այս համատեքստում նշվել է միջազգային գործընկերների ավելի մեծ ներգրավվածության և մեր երկրին աջակցության հետագա համախմբման անհրաժեշտությունը։ Վրաստանի առջեւ ծառացած անվտանգության մարտահրավերների մասին խոսելիս հատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանի օկուպացված շրջաններում տիրող իրավիճակին։

Վրաստանի եվրաինտեգրման համատեքստում Դավիթ Զալկալիանին խոսել է ԵՄ-ին անդամակցելու Վրաստանի դիմումի և թեկնածուի կարգավիճակ ստանալու կարևորության մասին։ Նա նաև նշել է Վրաստանի անշրջելի ինտեգրումը Եվրամիությանը, այդ ճանապարհին արդեն իսկ գրանցված առաջընթացը և ապագա ծրագրերը, ներառյալ Ասոցացման համաձայնագրով ստանձնած պարտավորությունների լիարժեք և հետևողական կատարումը։ Նախարարները ողջունել են Վերսալի «ոչ պաշտոնական» գագաթնաժողոցի կողմից Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի անդամակցության դիմումների վերաբերյալ դիրքորոշումը:

Նախարարները պատրաստակամություն են հայտնել շարունակել երկկողմ երկխոսության հետագա խորացումը և երկկողմ այցեր իրականացնել։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։