Դավիթ Զալկալիանին հեռախոսով զրուցել է ադրբեջանցի գործընկերոջ հետ
Դավիթ Զալկալիանին հեռախոսով զրուցել է ադրբեջանցի գործընկերոջ հետ

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։

Ինչպես հայտնում է Վրաստանի Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, նախարարները քննարկել են տարածաշրջանում ընթացող գործընթացները, տեղեկատվություն են փոխանակել Վրաստանում և Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև երկու երկրների համագործակցության տարբեր հարցերին։

Արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ Ջեյհուն Բայրամովը հետաքրքրվել է փետրվարի 13-ին Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքներով և անհրաժեշտության դեպքում օգնելու պատրաստակամություն է հայտնել։ Դավիթ Զալկալիանին շնորհակալություն է հայտնել իր ադրբեջանցի գործընկերոջը և նրան ներկայացրել երկրում տիրող հետաղետային իրավիճակը։