Դավիթ Զալկալիանին հեռախոսազրույց է ունեցել սենատոր Ջին Շահինի հետ
Դավիթ Զալկալիանին հեռախոսազրույց է ունեցել սենատոր Ջին Շահինի հետ

Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի Եվրոպայի և տարածաշրջանային անվտանգության ենթակոմիտեի նախագահ, սենատոր Ջին Շահինի հետ։

Ըստ ԱԳՆ-ի՝ Դավիթ Զալկալիանին շնորհակալություն է հայտնել սենատորին երկար տարիների ակտիվ ներգրավվածության և Վրաստանի համար առաջնահերթ բոլոր հարցերում ամուր աջակցության համար և ընդգծել ԱՄՆ Կոնգրեսի երկկուսակցական ամուր աջակցության կարևորությունը։

«Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան, այս ֆոնին տարածաշրջանում ստեղծված անվտանգության բարդ իրավիճակը և վերահաստատել են իրենց անսասան աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

Դավիթ Զալկալիանին անդրադարձել է Վրաստանի օկուպացված շրջաններում տիրող անվտանգության ծանր միջավայրին։ Կողմերը քննարկել են նաև Ուկրաինայում շարունակվող պատերազմի ազդեցությունը Վրաստանի անվտանգության միջավայրի, ինչպես նաև երկրի տնտեսական իրավիճակի վրա։ Նշվել է ԱՄՆ-ի՝ որպես Վրաստանի ռազմավարական գործընկերոջ ակտիվ և արդյունավետ ներգրավվածության կարևորությունը՝ այս համատեքստում բացասական ազդեցություններից խուսափելու համար։

Զրույցի ընթացքում ընդգծվել է ԱՄՆ-Վրաստան ամուր ռազմավարական գործընկերության և դրա հետագա խորացման կարևորությունը տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման համատեքստում»,- ասվում է Վրաստանի ԱԳՆ-ում։