Դավիթ Զալկալիանին հեռախոսազրույց է ունեցել Մոլդովայի արտաքին գործերի նախարարի հետ
Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հեռախոսազրույց է ունեցել Մոլդովայի իր գործընկեր Նիկո Պոպեսկուի հետ։ Այս մասին սոցցանցում գրում է Դավիթ Զալկալիանին։
«Ես հեռախոսազրույց եմ ունեցել իմ մոլդովացի գործընկերոջ՝ Նիկո Պոպեսկուի հետ։ Մենք խորությամբ քննարկել ենք տարածաշրջանում տիրող ծանր իրավիճակը և Ուկրաինայում շարունակվող պատերազմը։ Մենք պայմանավորվել ենք գործել համակարգված՝ ապահովելու մեր երկրների եվրոպական նկրտումները»,- գրել է Վրաստանի արտգործնախարարը Twitter-ում։