Դավիթ Զալկալիանին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ
Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:
Վրաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ Դավիթ Զալկալիանին շնորհավորել է իր հայ գործընկերոջը՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Վրաստանի արտգործնախարարը նաեւ շնորհավորեց իր գործընկերոջը Հայաստանում անցկացված ժողովրդավարական խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ:
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների արտգործնախարարությունների միջեւ օրակարգի հիմնական հարցերը: Ընդգծվել է տարածաշրջանային խաղաղության և կայունության կարևորությունը: Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն հայտնեց իր վրացի գործընկերոջը հայ գերիների հայրենիք վերադարձի գործում վրացական կողմի նշանակալի ներդրման համար: Իր հերթին, Դավիթ Զալկալիանին՝ վրացական կողմի անունից, պատրաստակամություն է հայտնել, որ Վրաստանը կշարունակի ջանքերը՝ իր խաղաղապահի դերը կատարելու համար, ինչը կօգնի տարածաշրջանի երկրներին և տարածաշրջանին խթանել երկխոսությունը, խաղաղությունն ու կայունությունը: